Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաշինյանը լինելու է անփոխարինելի, քանի դեռ այլընտրանքը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են (տեսանյութ)

Հայաստան-Արցախ հարաբերություններում փոփոխությունները  տանում են դեպի անհայտություն: ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը վստահ է՝ այս իշխանություններն ամեն ինչ անելու են՝ Արցախի հետ հարաբերությունները խզելու համար:

«Ազերիները տարբեր տեսակի մարզանքներ են կատարում մեր աչքի առջև, իսկ մենք ընկած ենք մեր գեներալների հետևից»,- անհանգստանում է նախկին պատգամավորը:

Որպես խոսքին ապացույց՝ փաստարկներ է առաջ քաշում. «Կառավարության հայտնի դեմքը սկզբից հայտարարեց այն մասին, որ Արցախում դավադիր ուժեր են հավաքված: Հետո էդ դավադրությունները, չեմ իմանում` ինչերը, էդ ոսոխները: Հետո պարզ խոսում էր Բակո Սահակյանի մասին. այսինքն էդ դավադիրը Բակո Սահակյանն է։ Հետո անցավ Վիտալի Բալասանյանին, կարդացինք, որ նախկին վարչապետի շուրթերով հասցրել է տեղ, որ պետք է ազատվի աշխատանքից: Տարվա սկզբից Մնացականյանն էր, հետո Վիտալին, ԱԱԾ-ի տնօրենը՝ Ղարամանյանը»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հակադարձում է. «Ոչ ոք չի կարող խզել Հայաստան- Արցախ հարաբերությունները»:

Նրա խոսքով՝ Արցախը միշտ փորձաքար է եղել բոլոր ժամանակների իշխանությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում