Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դան Ղարիբյան
A A
Մշակույթ

Ազնավուրի հրաժեշտի օրը հնչած «Հայկական վալսի»  հեղինակը ելույթ կունենա  Երեւանում (տեսանյութ)

 «Դան Ղարիբյան» տրիոն ելույթ կունենա Երեւանում։ Սա  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անակնկալն  է  հայ հանդիսատեսին։

Տրիոն ելույթ կունենա Սիրահարների այգում՝  «Fête de la Musique»-ի ամենամյա փառատոնի շրջանակներում՝  հունիսի 21-ին ժամը 18.30-ից։

Bratsch խմբի նախկին կիթառահար Դան Ղարիբյանին կնվագակցեն կիթառահար Բընուա Կոնվերը  և ակորդեոնահար Անտուան Ժիրարը։

Հիշեցնենք,որ  Դան Ղարիբյանը  Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած  «Հայկական վալս»-ի բառերի եւ երաժշտության հեղինակն է։