Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի դեսպանությունն այլեւս չի տրամադրի Նիդեռլանդների համար վիզա

Քաղաքականություն
վիզա

Հուլիսի 3-ից սկսած Գերմանիայի դեսպանությունն այլևս Նիդեռլանդների համար վիզայի դիմումներ չի ընդունի: 

Նիդեռլանդական կողմն այս գործը պատվիրակել է Երևանում գործող VFS.GLOBAL ընկերությանը: Դիմումների վերաբերյալ որոշումները կկայացնի Նիդեռլանդների արտգործնախարարությունը:

Գերմանիայի դեսպանությունը հայտնում է, որ հարցազրույցի ներկայանալու պայմանավորվածություն  պետք է ձեռք բերել VFS.GLOBAL ընկերության միջոցով:

Ընկերության տվյալներն ու այլ մանրամասներ կարդացեք դեսպանության կայքէջում՝ հետևյալ հղումով․