Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Զեյնալյան
A A
Քաղաքականություն

Արտակ Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, մինչև օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա առաջին նիստն է, որն անցկացնելու են առանց ՀՀ արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի:

«Ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած համատեղ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նրա ներուժը կներգրավվի ՀՀ-ում պետության կառավարման և պետության հետագա զարգացման և շինարարության գործում։ Կարծում եմ՝ արժի այդ ավանդույթն էլ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: