Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրիում նշվեց Ռուսաստանի օրը (տեսանյութ)

Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանում նշվել է Ռուսաստանի օրը: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի ու Լոռու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ռուս պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ եւ այլք: Ամեն տարի այս օրը Գյումրիում մեծ շուքով է նշվում:

Ներկաները եւս մեկ անգամ ընդգծել են հայ-ռուսական բարեկամության իրողության մասին, խոսել երկու երկրների փոխըմբռնման ու համագործակցության հեռանկարներից: