Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գյոզալյանը և Ալումյանը՝ հրաժարված հայցի մասին (տեսանյութ)

Գյոզալյանը և Ալումյանը՝ հրաժարված հայցի մասին

 

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի  դատական նիստից հետո երկու կողմի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին, երբ պարզ դարձավ , որ ետ է վերցվում հայցը։

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ  Ալումյանի խոսքերով՝ սա նախապես որոշ չափով  քննարկված հարց էր, ուղղակի իրենք սպասում էիքն գործի քննությունն ինչպես կընթանա և իր վրա դրված էր որոշակի  որոշելու մի չափաբաժին, բայց ինքը գերադասեց իր վստահորդի հետ վերջնականապես ճշտել, հետո նոր այդ հայտարարությունն անել։

 

«Մեզ բավարարում է այն հայտարարությունը, որ այդ ամեն ինչն ասելով պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին: Հետ վերցնել արտահայտությունն իրավաբանորեն այդքան էլ կոռեկտ չի, բայց հրաժարվում են հայցից, որովհետև համապատասխան հայտարարությունը հնչեց և իմ կողմն իրեն բավարարված է զգում»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

 Գևորգ Գյոզալյանն ասաց, որ սպասելի չէր, բայց հաճելիորեն զարմացած է:

 

«Կհիշե՞ք, այդ ժամանակ անգամ ակադեմիական վեճեր էին տեղի ունենում ըստ որի, նշվում էր, որ պետության ղեկավարը կլինի պարոն Քոչարյանը, կլինի պարոն Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը օժտված է բացարձակ անձեռնմխելիությամբ, տվյալ պարագայում այդ մեկնաբանությունները բավականին շատ էին»,- ասաց Գևորգ Գյոզալյանը:

Նրա խոսքերով տվյալ ժամանակ իր վստահորդը՝ Նիկոլ Փաշինյանը բացառապես մեկնաբանության հետ կապված արտահայտություններ է  արել՝ նշելով և օրինակներ բերելով,  միաժամանակ հռետորական հարցեր բարձրացնելով և, միանշանակ, նա նկատի չի ունեցել որևէ անձի այդ թվում նաև պարոն Քոչարյանին:   

 

Հիշեցնենք, որ խոսքը Փաշինյանի այս արտահայտության մասին է. ««Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: