Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Համաներմամբ ազատ արձակված անձանց թիվը և նրանց կողմից նոր հանցագործություններ կատարելու միտումները

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականիմայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասինթե համաներմամբ պատժի հետագա կրումից քանի անձ է ազատվել և նրացից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել:

 ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել ենոր 2019 թվականի ապրիլի30-ի դրությամբ համաներմամբ պատժի հետագա կրումից ազատվել է 641 անձՍակայն տեղեկություններ չի փոխանցել այն մասին,  թե նրանցից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել՝ հիմնավորելովոր նախարարությունը նման հաշվառում չի վարում:

 Հաշվի առնելով այն հանգամանքըոր ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական քաղաքականություն մշակող մարմինն էև  նախարարության կողմից նշված հարցի վերաբերյալ հաշվառման իրականացումը կարևոր նշանակություն ունի՝ ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից, Դիտորդների խումբը նախարարությանը առաջարկել է քննարկել պատժի հետագա կրումից ազատված անձանց կողմից կրկին հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հաշվառման նպատակահարմարությունըինչը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն:

 Այնուհետև Դիտորդների խումբը նույն հարցմամբ 2019 թվականի մայիսի 17-ին դիմել է ՀՀ ոստիկանությանը և դատախազությանը:

 ՀՀ ոստիկանության շտաբից պատասխանել ենոր 2019 թվականի մայիսի 22-իդրությամբ համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165հանցագործություններ:

Իսկ գլխավոր դատախազության կողմից 2019 թվականի հունիսի 6-ին տրամադրածտեղեկատվության համաձայն՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի ևՀայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակիկապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի կիրառմամբ մայիսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆքրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 646 դատապարտյալորոնցից 81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:

Նույն oրենքի կիրառմամբ՝ մայիսի 17-ի դրությամբ քրեական հետապնդումը դադարեցվելէ կալանավորված 3 մեղադրյալի նկատմամբորոնցից 2-ը կրկին կատարել է նորհանցագործություն:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ