Բացել լրահոսը Փակել լրահոսը
Kocharyan Pashinyan
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից (տեսանյութ)

Դատական նիստերի դահլիճի փոքր լինելու պատճառով ուշացումով սկսվեց  Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։  Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում:Ըստ դատավոր Լիլիթ Սարգսյանի՝ չեն նախատեսել այսքան լրագրողի ներկայություն։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

 Հայկ Ալումյանը հայցադիմումը ներկայացնելիս ընդգծեց,որ դատարան դիմելու առիթներից մեկը Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն է՝  Ռոբերտ Քոչարյանին անցած տարի՝ առաջին անգամ կալանքից ազատվելուց   հետո։ 

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը  Ֆրանսիա այցի ժամանակ։

Այս արտահայտության համար նրանք պահանջում են ներողություն Նիկոլ Փաշինյանից։

Դատավորը հարց ուղղեց փաստաբանին՝ արդյո՞ք  դա վիրավորանք է, թե  զրպարտանք։   Ըստ Ալումյանի՝  համարում են  եւ զրպարտանք , եւ  վիրավորանք, թեեւ  հայցի հիմքում այդ նշել։

Քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտնեց, որ  վարչապետը կոնկրետ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին,ա յլ համակարգը,   Հայկ Ալումյանը ասաց, որ լիազորված է ետ վերցնել հայցը՝   եթե  Փաշինյանը հայտարարի  դա։ Գեւորգ Գյոզալյանն էլ պնդեց, որ հայտնում է իր վստահորդի  խոսքը։

Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի վաղը կներկայացվի գրավոր դիմում հայցից հրաժարվելու մասին։