Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130337
A A
Քաղաքականություն

Քոչարյանի գործով մեղադրյալն ու պաշտպանը՝ երկու դատական ակտերը նույն դատավորին մակագրելու մասին

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,  Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունից հետո, լրագրողների հետ զրուցել են դատախազ Կարեն Բիշարյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան  Արամ Օրբելյանը:

Կարեն Բիշարյանն անդրադառնալով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդության այն հիմնավորմանը, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնարարվել է հենց Արմեն  Դանիելյանին՝ ասաց.

«Այն հարցը, որ պաշտպան Ալումյանն է բարձրաձայնում և վկայակոչում է ԲԴԽ-ի որոշումը, ըստ որի միևնույն որոշման դեմ բերված մեկ դատական ակտ կարող է մակագրվել մեկ դատավորի, ԲԴԽ-ի որոշման մեջ եզակի թվով եզրույթ է օգտագործված. Դրա հետ կապված՝ դա մեկնաբանման որոշակի ընթացակարգ ունի և  այդ ընթացակարգի համար, ըստ նորմատիվ իրավական ակտերի՝ օրենք է  սահմանված: Ինչ վերաբերում է Քոչարյանի կալանքից ազատելուն դեմ լինելուն, մեղադրողն ասաց, որ իրենց դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել:

Անդրադառնալով նույն խնդրին, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիրն այն է, որ ոչ թե երկու տարբեր որոշում, այլ երկու տարբեր դատական ակտ է  բողոքարկվել և դարձյալ վկայակոչում է ԲԴԽ որոշումը:

«Հիմա, ստացվում է, որ երկու տարբերակ մակագրվել է նույն դատավորին. Դատավորի մեղքը չի, որ իրեն է  մակագրվել, բայց դատարանը տեսնելով, որ մակագրման գործընթացում հնարավոր է կանխարգելել և ինքը պետք է շտկի, որպես գործը վարող դատավոր այդ թերությունը, ըստ էության ինքնաբացարկ հայտնելով»,- ասաց Արամ Օրբելյանը: