Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Երբ ժամանակը գա, կխոսի. Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Երբ ժամանակը գա, կխոսի. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը Կոմիտասի անվան պանթեոնում էր։ 

Սարգսյանը ինչպես հայտնի է չի պատասխանել լրագրողների հարցերին։ 

Աշոտյանը անդրադարձավ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։

Վարչական ռեսուրսի կիրառման լավագույն օրինակ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քայլերթին, ասաց նա։ Աշոտյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք հնարավոր կլիներ պատկերացնել, որ օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում են իրենց կուսակից քաղաքապետերի թեկնածուների քարոզարշավներին։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, թե Աբովյանում հաղթեց ժողովրդավարությունը, Աշոտյանը նշեց, որ դա առնվազն ազնիվ չէ։ 

«Մի՛ արեք այդպես», - կոչ արեց նա։