Ծառուկյանին հրավիրել են հարցաքննության
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ հունիսի 8-ին Աբովյանում տեղի ունեցած հրկիզման դեպքի առիթով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:
Անհայտ անձը հրկիզել էր Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին՝ Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:
Նա Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարն է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46 ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: