Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանը մասնակցում է դատական նիստին/ լրացվում է (տեսանյութ)

 

Վերաքննիչ քրեական դատարանի  դատական նիստերի դահլիճ մտավ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, որ հարցերին կպատասխանի նիստից հետո, բայց նաեւ մանրամասնեց՝ ոչ այս , այլ բոլոր նիստերից հետո։

Նիստին ներկա է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը, որի համար նիստը թարգմանելու համար ներգրավվեց թարգմանիչ։  Ներկա է նաեւ  ՀՀ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրություն էր ուղարկել, որ գտնվելու է կարճատեւ արձակուրդում  եւ խնդրել էր նիստը հետաձգել։

 

Սակայն կողմերին լսելուց հետո դատրանը որոշեց մերժել միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ  Վերաքննիչ քրեական դատարանում  տեղի է  ունենում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,  Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Բողոքարկվում են   մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: