A
A
ՌԴ ՆԳՆ-ն դադարեցրել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը
Աջակցիր «Ա1+»-ինԻվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։ Այդ մասին հաղորդում է ԲԲՍ-ին:
«Մեդուզայի» հատուկ թղթակից Իվան Գոլունովի քրեական գործը կարճվել է՝ մեղավորությունն ապացուցող փաստերի բացակայության պատճառով։
Գոլունովին մեղադրում են թմրանյութերի տարածման մեջ: Նա գտնվում էր տնային կալանքի տակ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում լրագրողի կողմից թմրանյութերի օգտագործման որևէ հետք չի հայտնաբերվել:
Նրա գործընկերները պնդում են, որ Գոլունովը ճաղերի հետևում է հայտնվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մութ գործարքները բացահայտելու համար: