Բացել լրահոսը Փակել լրահոսը
LevonEranosyan
A A
Քաղաքականություն

Գեներալ-լեյտենանտ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Լեւոն  Երանոսյանի  գործով դատական նիստը կարճ տեւեց։  Նրա պաշտպանը Տիգրան Սաֆարյանը գրություն է ուղարկել,որ հունիսի 8-13-ը գտնվելու է ՌԴ-ում։

Այդ պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին։ Այն հետաձգվեց եւ կկայանա հունիս 17-ին, ժամը 14.00-ին։

Հիշեցնենք,ո ր  ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կասկածվում է  հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Խոսքը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային նռնակեներ կիրառելու մասին։

Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը։