Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի իշխանությունից. ՀՀԿ-ական (տեսանյութ)

«Ընդհանրապես աշխատելու կարողությունից զուրկ կառավարություն, որը չի կարող արդյունքներ գրանցել»,- ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը այսպիսի բնորոշում է տալիս նոր կառավարությանը։

«Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես այս բեռը չի կարողանում տանել, և ես ժողովրդի այն հատվածին, որոնք ընտրել են իրեն, ուզում եմ ասել, որ համաձայնեք՝ դուք սխալվել եք։ Պետք է վերջապես ընդունել, որ սխալմունք է տեղի ունեցել, մարդը չի կարողանում կառավարել»։ 

Նա կարծում է՝ ՏԻՄ ընտրություններում շատ աննորմալ արդյունքներ են գրանցվում՝ նկատի ունենալով Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները. «Ամեն ինչ շրջված է կարծես, և ընդդիմությունը իրեն պահում է իշխանության նման։ Ւշխանությունը՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը և իր խումբը, Աբովյանի ընտրությունների ընթացքում պահեց իրեն որպես ընդդիմություն»,- ասաց նա։

Անդրադառնալով արցախյան հարցին ու դրա շուրջ ծավալվող բանակցություններին՝ Աճեմյանը նշեց. 

«Երկրի ղեկավարը դավադրություններ և թշնամիներ փնտրում է և դրանց դեմ պայքարում է ներսում։ Դրսում նա պարզապես հաճոյանում է, և ես պիտի ասեմ, որ դա էլ իր արդյունքները չի տալիս»։

Կարինե Աճեմյանը վստահ է՝ արտաքին քաղաքականության մեջ որևէ նոր խոսք Նիկոլ Փաշինյանը չի ասել։

ՀՀԿ ներկայացուցիչն անհանգստացած է այլակարծության դեմ առկա անհանդուրժողականությամբ։ Նա վստահ է՝ այս տեմպերով գնում ենք դեպի բռնապետություն։

«Նույն ոստիկանությունը, նույն դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել»,- ասում է  ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։