Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գևորգ Գյոզալյանը՝ վեթթինգի, «գործ տալու» և Աբովյանի ընտրությունների մասին (տեսանյութ)

Դատական  վեթթինգ իրականացնելը փաստաբան Գևորգ Գյոզալյանը դրական  քայլ է համարում։

«Ես իմ այս կարծիքը հիմնավորում եմ այն գիտելիքներով, այն ռեփորթներով, որոնք հրապարակ են նետվել, թե վեթթինգ ասվածն ինչ է: Իմ ընկալմամբ՝ դրա կոնտեքստում կարծում եմ, որ արդարացված է և պետք է դատական համակարգում նման ինչ-որ վիրահատական միջամտություն, որպեսզի  շուտափույթ ձևով մենք տեսնենք արդյունք:  Չնայած  քանի դեռ չկա այդ նախագիծը, թե ինչ միս ու արյուն է ստացել այդ վեթթինգ ասածը, ապա բավականին դժվար է այս պահի դրությամբ կարծիք հայտնել»,- ասաց Գևորգ Գյոզալյանը:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում  Աբովյանի ընտրությունների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն հայտարարությունը, որ Աբովյանը չպետք է լինի «գործ տվողների» քաղաք, Գևորգ Գյոզալյանն ասաց, որ մեր հասարակությունից  «գործ տվող», կնոջը սեփականություն դիտող այդ կարծրատիպերը պետք է դուրս գան,  հակառակ պարագայում մենք ուղղակի տեղից չենք շարժվի:

« Այստեղ կարևոր է հասկանալ, թե ի վերջո մենք ի՞նչ հասարակական հարաբերություններում,  ինչ կանոններով ենք առաջնորդվում: «Գործ տալը» ես չեմ կարողանում հասկանալ, դա սովետից մնացած, չակերտավոր ասած՝ այդ գողական, կամ այդ գաղափարախոսության մի մասնիկ է, որը մենք տեսանք, թե ինչ արեց Խորհրդային միությունը: Այսինքն՝ դա դեգրադացիա է, և ես դրան ամեն դեպքում բացասական եմ վերաբերվում: Եվ եթե օրենսդիր մարմնի ներկայացուցիչն է նման արտահայտություն անում, ապա հավատացեք, որ ոստիկանական բաժանմունքում շատ ավելի կարող են այդպիսի արտահայտություններ լինեն:  Ցավոք սրտի, մենք դրա ականատեսն ենք»,- ասաց Գևորգ Գյոզալյանը։