Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր

Հո բոլորս չենք կարող նախագահ լինել, փողոց մաքրելն էլ իմ գործն է. վանաձորցի (տեսանյութ)

Համլետ պապը 13 տարի է մաքրում է Վանաձորի փողոցները: Նախկինում վարորդ է եղել՝ պանելներ է տեղափոխել:

Իր աշխատանքից գոհ է, ասում է,- «Հո սաղս չենք կարա նախագահ, նախարար լինենք, սա էլ իմ գործն է»:

Չի սիրում, երբ ամեն ինչում պետությանն են մեղադրում: Վստահ է ՝ մարդն ինքն է որոշում ինչպես ապրի:

«Մարդ պտի ապրելու ձևը իմանա»,-ասում է նա և հորդորում՝ փող խնդրելու փոխարեն գնալ ու աշխատել:

Նեղսրտում է, երբ տեսնում է՝  ինչպես  են գնալով մեծանում գերեզմանատան տարածքները: Նրա հավաստմամբ մարդիկ հուզվում են, որ լավ չեն ապրում և դրա պատճառով էլ մահանում են:

Համլետ պապը 4 թոռ ունի  ու հիմա բոլորը Կրասնոդարում են: Կարոտում է բոլորին: Ինքն էլ է այնտեղ եղել, բայց, իր բառերով, «դեպորտ» են արել:

Հիմա, էլ չի գնա, ու արդեն զարմանում է, որ ընտանիքին թողնում- գնում են` մեծ գումարներ վաստակելու ակնկալիքով: Զարմանում է նաև այն երիտասարդների վրա, որոնք հրաժարվում են հայրենիքում աշխատանքից՝ աշխատավարձը փոքր լինելու համար: Երիտասարդներին միշտ խորհուր է տալիս հետևել իր օրինակին՝ աշխատել և մնալ գեղեցիկ: Ի դեպ Համլետ պապը ծնունդով Երևանից է: 2005 թվականից է հաստատվել Վանաձորում: Կրասնոդարից վերադառնալուց հետո չի ապրել մայրաքաղաքում: