Բացել լրահոսը Փակել լրահոսը
hashvark
A A
Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. սկսվել է ձայների հաշվարկը. Ուղիղ (տեսանյութ)

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին: Ժամը 20.00-ին փակվեցին հանրապետության 23 համայնքներում գործող ընտրատեղամասերի դռները:

Հիշեցնենք, որ 23 համայնքներից  14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրությունների մասնակցության թիվը կազմել է 35,24 տոկոս կամ 25 հազ. 836 ընտրող:

Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 350 ընտրողների 60 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ  ընտրություններին մասնակցել է 1 199  ընտրողների 10,83 տոկոսը։

Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 31,36 տոկոսը։

Մեր ձեռքի տակ կա Աբովյան քաղաքի թիվ 29/03 ընտրատեղամասի տվյալները:

Ժամը 20:00-ի դրությամբ այստեղ 1842 ընտրության իրվունքն ունեցողներից քվեարկել է 812 ընտրող:

Ձայների հաշվարկի և արդյունքների մասին տեղեկանալու համար հետևեք Ա1+- ին: