Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avetiq_Ishxanyan
A A
Քաղաքականություն

«Գեւորգ Դանիելյանի նկատմամբ ճնշումներ են եղել, Զեյնալյանին էլ ստիպել են հրաժարական տալ». Առավոտ

«Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի տողատակից կարելի է հասկանալ, որ Գեւորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, եւ այլեւս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ, սա պարզ երեւում է նրա ուղերձից»:

Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին եւ ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ներկայացրել՝ ինչո՞ւ:

Իշխանյանի կարծիքով՝ որեւէ մեկը չի կարող մեղադրել Դանիելյանին, որ այդպիսի ճնշումներին կարելի է դիմանալ: Իսկ այդ ճնշումներն, ըստ Իշխանյանի, իշխանության ներկայացուցիչներից են եղել. «Սրան գումարած այն, որ այսօր հասարակական եւ իշխանության ճնշումները համընկնում են: Եթե առաջ այլ էր իրավիճակը, այսօր համընկնում են, մի կողմից՝ հասարակական ճնշումներն են, մյուս կողմից էլ, ներքին համոզվածություն ունեմ, եղել են այլ ճնշումներ իշխանության կողմից»:

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արտակ Զեյնալյանը: Իշխանյանի կարծիքով՝ Զեյնալյանն ինքնակամ չէ հրաժարվել պաշտոնից:

Իրավապաշտպանը հետհայացք է ձգում ամիսներ եւ նույնիսկ տարիներ առաջ իրադարձություններին. «Նախ՝ եթե մինչեւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն Արտակ Զեյնալյանի նախարարի պաշտոնում լինելը հասկանալի էր, որովհետեւ կոալիցիոն կառավարություն էր, ապա այդ ընտրություններից հետո նորից Զեյնալյանին նշանակել նույն պաշտոնին մի քանի հարցեր է առաջացնում:

Ի վերջո «Իմ քայլը» հավաքել էր 70% -ից ավելի ձայն, կոալիցիա կազմելու կարիք չկար, եւ անհասկանալի էր՝ ինչո՞ւ Զեյնալյանը նշանակվեց: Այստեղ կարող է 3 վարկած լինել. 1-ինը՝ բարձր կարգի մասնագետ էր եւ անփոխարինելի այդ պաշտոնում, 2-րդ՝ Փաշինյանի անձնական համակրանքը, 3-րդ՝ քաղաքական հաշվարկ: 1-ին վարկածը հիմնավոր չէ, չեմ կարծում, թե՝ նա անփոխարինելի էր ու բարձր կարգի այլ մասնագետ չկար: 2-րդ վարկածը՝ անձնական համակրանքը, դա նույնպես հիմնավոր չէ, քաղաքականությունում անձնական համակրանքն այնքան էլ դեր չունի, հատկապես որ «Իմ քայլ»-ի շատ անդամներ հավակնում էին այդ պաշտոնին»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով