Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում տեղի են ունենում արմատական վերաձևումներ. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն
Փաշինյան Նիկոլ

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է միջազգային տնտեսական համաժողովը:

Ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում տեղի են ունենում արմատական վերաձևումներ, որոնց վերջնական նպատակն է մրցունակ և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումը և հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված ժամանակակից հանրությունը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ տնտեսական և բնական ռեսուրսներով և լոգիստիկ միջանցքների և աշխարհաքաղաքական առանձնահատկությունների տեսանկյունից՝  աշխարհագրական բարդ դիրք ունեցող պետություն է:

«Եվ այս դժվարությունները դրդում են մեզ շարունակական գործողությունների՝ նպատակաուղղված բարձրացնելու մրցունակությանը և արդյունավետությանը»,- ընգծեց նա՝ հավելելով, որ դա կարևոր է պետական կառավարման համար:

 «Հայաստանի համար շատ կարևոր է դեպի համաշխարհային տնտեսության կենտրոն և ակտիվություն մուտքի ինստիտուցիոնալիզացումը: Դա առաջին հերթին վերաբերում է մեր համագործակցությանը ՌԴ-ի հետ և ԵԱՏՄ անդամակցությանը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է համագործակցել ու մաքսիմալ կերպով խորացնել ինտեգրացիան միության անդամների միջև: