«Ակնհայտ է, որ ասում են սեւ, մտքիդ գալիս են` ես, Շարմազանովը, Արփինեն». Արմեն Աշոտյան
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ ՀՀԿ-ն իրեն վերագրեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի « սեւազգեստ խմբավորումներ» հայտարարությունը։
«Ա1+»-ը հարցն ուղղեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
«Ակնհայտ է, որ ասում են սեւ, ո՞վ է առաջինը մտքիդ գալիս՝ ես, Շարմազանովը, Արփինեն, հիմա նաեւ «Ադեկվատները», Նարեկը, Դաշնակցությունը: Սեւերը շատանում են, որպես սեւ ընկալվող քաղաքական, հասարակական միավորումները շատանում են, ու սա նորմալ է, դրանից պետք չի խրտնել, որովհետեւ ԱԺ-ում քաղաքական օրակարգ այդպես էլ չի ձեւավորվում: «Լուսավոր Հայաստանը» Բարգավաճի օգնությամբ մի լավ բան էր ուզում անել, արտահերթ նիստ աներ դատական իշխանության վրա էս հարձակումը... Ինչո՞վ ավարտվեց, ինչո՞վ ավարտվեց, այդ նիստը տեղի ունեցա՞վ, ես չեմ հիշում: Ըննդիմությանը բանի տեղ դրեցի՞ն, թույլ տվեցի՞ն...»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:
«Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ, թե իշխանափոխությունից մեկ տարի անց ՀՀԿ անդամատոմսերից քանի կուսակցական է հրաժարվել: Արմեն Աշոտյանը նշեց, որ իշխանափոխությունից հետո եւ մինչեւ հունվարը դուրս եկողները ավելի շատ էին:
«Հիմա շատ հոսք կա նոր անդամների՝ հատկապես երիտասարդների: Գիտեք, երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես: Մենք քաղաքական պրոցեսները դիտարկում ենք ոչ թե գծապատկեր, այլ որպես տարածական պրոցես, եւ այդ տարածության մեջ մենք հիմա ուժեղանալու փուլի մեջ ենք։ Ու միգուցե դա է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, գուցե դա է իրեն անհանգստացնում, որ մի կողմից նա չի կարողանում կատարել իր խոստումները,հասկանում է, որ հողը տակից փախչելու է, եւ ստիպված պետք է ձգի այդ բոլտերը՝ պետության կառավարման, այդ թվում նաեւ նման սպառնալիքներով»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան հանդիպում։
«Ասեմ, որ որեւէ քաղաքական օրակարգ այդ հանդիպման ժամանակ չի եղել, ինձ հայտնի տեղեկությունների շրջանակներում, որեւէ քաղաքական օրակարգ՝ մեր թիմերի միջեւ ապագայի հանդեպ համագործակցային ծրագրերի մշակման տեսակետից, այս պահին գոյություն չունի: ՀՀԿ սատարումը Ռոբերտ Քոչարյանին, պայմանավորված է բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական տեսլականով: Նման գործընթաց անգամ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս չի հարուցել, կա ցանկություն, կա ինտերվյու, կա խոսք, պրոցես չկա, ծրագիր չկա»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը տեսնում է ջանքերը, որոնք գործադրվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր համագործակցությունը կանխելու համար. «Հիշեցնել մեզ տարբեր ցիտատներ իրար մասին ասած, տարբեր փուլերում արած խնդիրներ, նշանակում է՝ չգիտակցել, որ դրա պատասխանը տասնապատիկ ավելի մեծ է»:
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաեւ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը եւ այն հայտարարությանը, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաեւ հանձնաժողով կանչեն Սերժ Սարգսյանին: Պարոն Աշոտյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը որեւէ հրավեր չի ստացել մասնակցելու այդ հանձնաժողովի նիստերին:
«Ես պարզապես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չունի թաքցնելու Ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո եղած, եւ ռազմաքաղաքական իրավիճակի եւ արտաքին քաղաքական իրավիճակի մասին: Եթե ունի էլ թաքցնելու ապա՝ ոչ քննիչ հանձնաժողովից, գուցե ինֆորմացիայի մի մասը գաղտնի է պարզապես: Մենք չենք խորշում պատասխանել եւ ոչ մի հարցի»,-պատասխանեց Արմեն Աշոտյանը: