Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի  այսօրվա վիճակը նույնիսկ հարազատներին տեսակցելու համար բավարար չէ. պաշտպան

Քաղաքականություն
manvel

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ  ԵԿՄ  նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին։

Դատական նիստը կարճ տևեց, քանի որ գործում փաստաթղթեր էին պակաս և դատարանը դեռ լսել է մի կողմին։  Դատական նիստը հետաձգվեց մինչեւ  հունիսի 11-ը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Արսեն Մկրտչյանն անդարադարձավ  Մանվել Գրիգորյանին  «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու և հարազատների հետ տեսակցությանը։

«Գործող օրենսդրության համաձայն հասանելի տեսակցությունները, հասանելի հեռախոսազանգերը,  բոլորը պատշաճ մակարդակի կատարվում են։ Ես առավոտյան  ժամը ութին եմ այցելել Մանվել Գրիգորյանին, այսօր նրա վիճակը նույնիսկ հարազատներին տեսակցելու համար բավարար չէ։ Հիմա  Մանվել Գրիգորյանը համարվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր։ Ակնկալում եմ, որ այն օրինականությունը,  որը որդեգրել էր  «Երևանի կենտրոն» ՔԿՀ-ն, պետք է որ նույն ոճով շարունակվի»,- ասաց Արսեն Մկրտչյանը։