Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

LIVE. 165 մլրդ դրամով ավելացել են հարկային եկամուտները (տեսանյութ)

 

Ազգային ժողովում մեկնարկել է տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով իր զեկույցը նշեց, որ 2017թ. համեմատ 2018-ին մոտ 165 մլրդ դրամով ավելացել է հարկային եկամուտները:

2019թ.-ի համար կանխատեսում են 62 մլրդ դրամով ավել, քան նախատեսել էին ծրագրային ցուցանիշով:

Ատոմ Ջանջուղյանից հետո զեկույցով հանդես եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

 «Իմ քայլ»-ից պատգամավոր Եղիշե Սողոմոնյանին հետաքրքրեց, որքանո՞վ է նպատակահարմար բյուջեից դրոշմապիտակների համար տրամադրել  3 մլդ դրամ:

Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ դրոշմապիտակների  ներդրման շնորհիվ առանձին ոլորտներում արձանագրվել է ստվերի կրճատում մոտ 60% և հավելեց, որ  3 մլդ չնչին ծախս է և արդարացված է:

 «Մենք որևէ կերպ չենք պատրաստվում վերանայել, ընդհակառակը մեր հսկողական գործիքակազմը պետք է ուժեղացնենք: Ամբողջ աշխարհը գնում է դրոշմապիտակավորման ճանապարհով, ընդ որում,  քննարկվում է  նաև  վիրտուալ դրոշմապիտակավորման գործիքակազմ  ուենալու հնարավորությունները, այնպիսի  ապրանքների վրա, որոնց վրա ֆիզիկապես  դրոշմապիտակ փակցնելը հնարավոր չէ, օրինակ՝ բենզինի կամ դիզելային վառելիքի ոլորտում»,- տեղեկացրեց Անանյանը:

Ի դեպ, ըստ ՊԵԿ նախագահի՝ ԵԱՏՄ-ում քննարկվում է միասնական դրոշմապիտակավորման  հարցը, որը պետք է ապրանքների և բեռների   հետագծելիության հարցը կարգավորի:

«Այս առումով Հայաստանը տեխնոլոգիական առումով հանդիսանում է  ամենազարգացածը և մենք փորձում ենք  մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ունեցած փորձը  մեր ԵԱՏՄ գործընկերներին փոխանցել: Հետևաբար այն, ինչ ունենք, պետք է զարգացնենք»,- պարզաբանեց Դավիթ Անանյանը: