Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պահանջում են ՍԴ դատավորների հրաժարականը (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի  հերթական ակցիան է՝ ՍԴ անդամների հրաժարականի պահանջով։

 «Մենք պայքարում ենք ամբողջ համակարգի դեմ, քանի որ բոլոր դատավորները նշանակվել են նախորդ ռեժիմի կողմից: Ակցիան ոչ թե անձնավորված է Հրայր Թովմասյանի դեմ, այլ մենք պահանջում ենք ամբողջ սահմանադրական դատարանի անձնակազմի հրաժարականը՝ Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Արման Դիլանյան, Արայիկ  Թունյան, Աշոտ Խաչատրյան, Արևիկ Պետրոսյան, Հրանտ Նազարյան». նշում է  Արթուր Մովսիսյանը:

Ակցիայի մասնակից Հարություն Ֆարիշյանի խոսքով՝  Սահմանադրական դատարանի որոշումները չեն բխում ժողովրդի պահանջներից, քանի որ դատավորները նշանակված են նախորդ ռեժիմի կողմից, իրենք չեն կարող ճիշտ որոշում կայացնել:

 «Ալվինա Գյուլումյանը ոչ լեգիտիմ դատավոր է, հանցագործ դատավոր է: Մենք իրեն ուղեկցում էինք և ինքը հայտարարություն արեց, որ «պապայիդ ձեռքն էլ բռնած գաս հրաժարական չեմ տալու»: Տվյալ անձնավորությունը բարոյականությունը կորցրել է, անձ է վիրավորում, ես իր անձը չեմ վիրավորել, ես պահանջում եմ իրենց հրաժարականը»,-ասաց նա։