Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Արամ Խաչատրյանի մրցույթը հաղթահարեց ծագած խնդիրներն ու այսօր կտրվի բացման մեկնարկը (տեսանյութ)

Բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների, հնարավորություն ընձեռել  նրանց մասնագիտական առաջընթացին և հանրայնացնել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Արամ  Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը հաղթահարեց ծագած խնդիրներն ու այսօր կտրվի բացման մեկնարկը, որն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ: Հաղթողի կոչման համար կպայքարի 30 մասնակից՝ տասներկու երկրից:

Մրցույթի ժյուրիի նախագահը՝ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանն է:  Նրա խոսքով մրցույթի հեղինակությունը տարեց տարի աճում է շնորհիվ նաև դափնեկիրների, որոնց անուններն այսօր հայտնի են աշխարհում՝ Յարոսլավ Նադրժինսկի, Ֆյոդոր Ռուդին, Նարեկ Հախնազարյան:

«Մրցույթն ու արվեստը, առաջին հայացքից, կարծես թե հականիշներ են, սակայն դա այդքան էլ այդպես չէ,- ասում է պարոն Պապյանը: -Մի կողմից, ասես անհամատեղելի է մրցույթ հասկացության հետ, իսկ մյուս կողմից արվեստը սպորտի հետ առնչվող կողմեր ունի՝ կամային հատկանիշներ է ձևավորում, մոտիվացիա է առաջացնում: Կարևորը, որ ժյուրին անաչառ դատի»:

Ի դեպ, ժյուրիի կազմում հեղինակավոր երաժիշտներ են ընդգրկված, մասնավորապես, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխաիլ Վոսկրեսենսկին, դիրիժոր Իլյա Ստուպելը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը: