Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Կհանվի՞ Քոչարյանի գույքի վրայից կալանքը. որոշումը՝ վաղը (տեսանյութ)

  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ  տեղի է  ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը:

Ըստ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝  Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը չի կարող կապվել նյութական վնաս պատճառելու քաղաքացիական հայցի հետ և դրա հիման վրա գույքի վրա կալանք դրվեր, ուստի և քննիչի որոշումն իրավաչափ չէ։

Փաստաբանը դատարանին խնդրեց քննիչ Հր. Մուշեղյանի որոշումը ճանաչել Քոչարյանի իրավունքների խախտում։

Ի պատասխան մեղադրող կողմը նշեց, որ քննիչի կայացրած որոշումն իրավաչափ է, համապատասխանում է Քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, և փաստաբանի խնդրանքն անհիմն է նաև այն առումով, որ քննիչի որոշումը չի կարող փոխվել դատարանի որոշմամբ, որովհետև վերջինս ներգրավված չէ վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մեջ։

Դատավորի այն հարցին, թե ինչու են առգրավվել Քոչարյանի որսորդական հրացանները, դատախազին ասաց, որ այն կարող է օգտագործվել այլ նպատակների համար։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20-ին:

Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցում՛։