Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է՝ ով է գողացել պատգամավորի նոթբուքն ու խմել կոնյակը

Քաղաքականություն

  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները հայտնաբերել են երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձին։ Այդ անձը Չարբախի բնակիչ  Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։

Վերջինս Երևանի վարչությունում խոստովանել է իր կատարած հանցանքը, վերադարձրել է ավտոմեքենայից գողացած նոթբուքը, իսկ կոնյակը չի կարողացել վերադաձնել, քանի որ խմել է։ Այս պահին ընթանում է հետաքննություն։

Հիշեցնենք, որ երեկ գողություն էին կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյայի ավտոմեքենայից, գողացել էին նոթբուք և 20 տարվա կոնյակ։