Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը Աբովյանում է (տեսանյութ)

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը  Աբովյան քաղաքում է։ Նա մասնակցում է քարոզարշավ-երթի՝ ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի՝ ՔՊԿ-ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանի։

«Քա՛յլ արա» երթին մասնակցում են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նրա եղբայր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, պատգամավորներ Գևորգ Պապոյանը,  Արմեն Փամբուխչյանը, նախարար Սուրեն Պապիկյանը, քաղաքացիներ։

Նիկոլ Փաշինյանը հեռացավ, իսկ մնացած մասնակիցները շարունակեցին բակային հանդիպումները։