Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Քոչարյանի պատասխանը  «Սասնա ծռերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Andranik Jirayr

 Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը  պատասխանում է «Սասնա ծռեր» համահայկական  կուսակցության  հայտարարությանը, որով հանձնաժողովից պահանջում է Ժիրայր Սեֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում:

«Իրավական առումով Ժիրայր Սեֆիլյանին հանձնաժողովի աշխատանքում ներգրավելը անհնարին է, որովհետև Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել է  47 պատգամավորի ստորագրությամբ, վերաբերում է պաշտպանության և անվտանգությանը, իսկ օրենքը պարտադրում է, որ հանձնաժողովը լինի միայն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի  անդամներից կազմված և մենք այդ պահանջը չենք կարող խախտել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, եթե «Սասնա ծռեր»-ը ցանկանում է մասնակցություն ունենալ ապրիլյան դեպքերի բացահայտման վերաբերյալ, ապա կարող են տեղեկատվությունը  փոխանցել հանձնաժողովին: Այս պարագայում պարտադիր չէ ներգրավված լինել հանձնաժողովում:

Մանրամասները տեսանյութում: