Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործով կասկածյալ Գեղամ Պետրոսյանը Վալերի Օսիպյանի  մոտ դրական տպավորություն է թողել

Քաղաքականություն
valeri, nkar

2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո,
ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ձերբակալված Գեղամ Պետրոսյանին, որը 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնն է զբաղեցրել:  

«Եթե նախաքննությամբ կհիմնավորվի այդ արարքը, ով ուզում է լինի պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց ոստիկանապետը, բայց և հավելեց, որ  Գեղամ Պետրոսյանը իր մոտ դրական տպավորություն է թողել:  

«Իր գործառույթները բարեխիղճ կատարել է, որտեղ եղել է,  թե հիմա ինչը ոնց է արել,  չեմ կարող ասել»,- նկատեց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը կասկածվում է  Զաքար Հովհաննիսյան սպանության մեջ;