Բացել լրահոսը Փակել լրահոսը
ANDRANIK,
A A
Քաղաքականություն

Ինչի՞ց է կախված ոստիկանության պաշտոնյա Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելը (տեսանյութ)

«Ինձ համար կարևոր է, որ նախաքննական մարմինը հետևողական իրականացնելով բացահայտումներ, ինքն էլ բարձրացնում է իր արժեքը և պրոֆեսիոնալ  ունակությունները: Պարոն Սասուն  Խաչատրյանին և մեզ շնորհավորում եմ»,- ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով  Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը։

Գեղամ Պետրոսյանին  մեղադրանք ներկայացնելը կախված կլինի,  թե նախաքննական մարմինը   ինչ հաջորդականությամբ  կներկայացնի գործի նյութերի էությունը, -ասում է Քոչարյանը:

«Կարծում եմ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը  այսքան տարիներ հետո խոսում է  այն մասին, որ ձեռք են բերվել  շատ ավելի հիմնավոր ապացույցներ կատարված գործողություննեի վերաբերյալ: Այդ տրամաբանությամն մեջ համոզված եմ, որ կարող են շղթայական գնալ այլ բացահայտումների»,- «Ա1+»-ին ասաց  Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք նաև երեկ՝ հունիսի 4-ին մոտ 15 հոգի, այդ թվում դաշնակցականներ՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելն իրենց վերագրելու արարքից։ Անդրանիկ Քոչարյանն այստեղ իրավապահ մարմինների անելիքն է տեսնում:

 «Փաստորեն, երբ որ հանրահավաքի ժամանակ դաշնակցությունը դեղին քարտ էր ցույց տալիս, ես հասկացա, որ խոսքը դեռ վերաբերում է մարդ ծեծելուն, Աստված չանի, երբ որ կարմիր քարտ ցույց տան, արդեն պետք է հպարտանա՞ն այլ գործողություններով: Իրավապահ մարմինները հստակ անելիք ունեն և մարդ ծեծելը պետք է հպարտության առարկա չլինի: Ծեծը քրեորեն հետապնդելի  արարք է, և եթե դրանով փորձում են հերոսանալ, ապա հերոսանալու շատ այլ տարբերակներ կան: Խորհուրդ կտամ մեր քաղաքական գործիչներին կատարած քայլերի տրամաբանությունը  ստորադասեին մեր երկրում գործող օրենքներին»: