Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Վանեցյան
A A
Քաղաքականություն

Վանեցյանի հեռախոսի հավելվածն անգամ իրեն թույլ չի տա գաղտնալսել (տեսանյութ)

Արդյո՞ք բացահայտված է ԱԱԾ ղեկավարի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսումների աղբյուրը, եւ արդյո՞ք հետագայում կարող ենք խուսափել նման գաղտնալսումներից։ Անվտանգության ապահովման խնդիրը հետաքրքրեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասաց, որ գործը գտնվում է քննչական կոմիտեում եւ կոմիտեն կարող է մանրամասներ ներկայացնել։ «Ինչ վերաբերում է հեռախոսային զրույցների պաշտպանվածությանը, ընդհանուր առմամբ, մենք գիտենք հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են տարբեր երկրների ղեկավարների զրույցները։ Խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին, իհարկե չենք կարող։ Այս պահին բավականին պաշտպանված է իմ հեռախոսը՝ հավելվածով, որը հայկական պրոդուկտ է, աշխատանքային անվանումը՝ ԱԱԾ։ Մասնագետներն ասել են, որ հարյուր տոկոսով պաշտպանված է, եւ եթե մենք ցանկանանք մեզ լսել՝ չենք կարող»-ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։