Բացել լրահոսը Փակել լրահոսը
62438844_369756050330800_3406363945714319360_n
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ անցյալ տարի  Սևանա լճի մաքրման աշխատանքներ չեն տարվել. նախարարն ամփոփում է 1 տարին

 Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփում է պաշտոնավարման 1 տարին։

Այսօր ամբողջ բնապահպանության վերաբերյալ օրենքը փոփոխվում է կանխարգելիչ սկզբունքի. ասաց նախարարը։

Գրիգորյանի խոսքով՝ սա թույլ է տալիս կանխարգելել շրջակա միջավայրին հասցվելիք վնասները և բոլոր օրենսդրական սողանցքները փոփոխություններով վերացնելու քայլեր են կատարվել, որոնց և ջրի աղտոտման, ապօրինի անտառահատումների դեպքերը կնվազեցնեն։

Արարատյան արտեզյան ավազանին անդրադառնալով՝ Գրիգորյանն ասաց, որ  700 լ/վ ջուր է խնայվել և դեռևս որևէ կազմակերպության նոր արտոնագիր չի տրվել։

Թե ինչու անցյալ տարի  Սևանա լճի մաքրման աշխատանքներ չեն տարվել, Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ նոր հաշվարկներ են կատարվում առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու համար. նախատեսվում է դրոնների և այլ տեխնիկական միջոցներ ներգրավում։

Խոսելով Սևանա լճում ձկնաբուծության և լճի էկոհամակարգի մասին՝ նախարարը նշեց, եթե ձկնակերի մեջ օգտագործվող ֆոսֆորը վնասի լճի ընդհանուր էկոհամակարգին, ապա ֆոսֆորը կիրառումը կարգելվի։

Սիգի որսը, որը սահմանափակվելու է 150 տոննայով, ինչ էլ վերահսկելու է Սևան ազգային պարկը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Իսկ որսի թույլատրման հրամանի նախագիծը նախատեսվում է, որ պատրաստ կլինի 1-2 շաբաթից, ինչից էլ թուլյատրման ժամկետը պարզ կդառնա։