«Հանուն Արցախի» շարժման համակիրների բանակը գնալով աճում է. գրել է Վ. Բալասանյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել.
«Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է։
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում:
Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ արդեն միացել են շարժմանը:
Համազգային շարժմանը միանալու ցանկություն են հայտնել նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ և քաղաքական միավորումներ:
Վիտալի Բալասանյանի գրասենյակին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է կազմակերպչական աշխատանքներ և առաջիկայում ծրագրում է Ստեփանակերտում հրավիրել «Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով: