Բացել լրահոսը Փակել լրահոսը
Khocharyan Andranik
A A
Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը որևէ թիրախ չունի. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը, որը դռնփակ էր:
Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել և պատասխանել լրագրողների հարցերին: Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե պատգամավորներ կան, որոնք չեն ծառայել, բայց քննելու են ապրիլյան պատերազմի դեպքերը: Ըստ Քոչարյանի նախագահի ՝ հանձնաժողովում չկան այնպիսի պատգամավորներ, որոնք «կապ չունեն բանակի հետ»:
«Ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքը փորձել վարկաբեկել,  համարում եմ անհարգալից վերաբերմունք զոհերի հարազատների նկատմամբ: Հանձնաժողովը որևէ թիրախ չունի բանակում, հանձնաժողովի աշխատանքը միտված է բանակի հզորությունը ավելացնելուն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովում քննարկվել է նաեւ այն հարցը, որ բարձրաստիճան զիվորականների հնարավոր է կանչեն հանձնաժողով: 

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր հանձնաժողովի աշխատանքին օգտակար տեղեկություն կտան: Համոզված եմ, գուցե շատերն օգտվեն իրենց իրավունքից և չգան, բայց ես ուզում եմ ասել, որ բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի՝ եթե կա հարց, շրջանցի այդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել հանձնաժողովին»,- հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովում դեռ որոշում չկա, թե ով կլինի առաջին հյուրը: Անդրանիկ Քոչարյանը նաև չբացառեց, որ հանձնաժողով  հրավիրվեն ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները, որովհետև նրանք տեղեկություն կրողներ են:
«Զոհերի հարազատներն ու նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակում»,- նշեց Քոչարյանը:
Հանձնաժողովում նաև քննարկվելու է ապրիլյան պատերազմի հետևանքով 800 հա տարածքի կորուստը։
 Հանձնաժողովի հաջորդ նիստը հայտնի չէ, թե երբ կլինի:

6 ամիս անց հանձնաժողովը ներկայացնելու է իր եզրակացությունը: