Բացել լրահոսը Փակել լրահոսը
գրադարան
A A
Պաշտոնական Հասարակություն

Խնկո Ապոր անվան գրադարանը կազմակերպում է խմբակներ՝ խոցելի խմբերի երեխաների համար

Խնկո Ապոր անվան գրադարանը կազմակերպում է անվճար ստեղծագործական խմբակներ՝ խոցելի խմբերի երեխաների համար

Հունիսի 3ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, թատերական և տիկնիկագործության խմբակներով ստեղծագործական ամառային դպրոցը խոցելի խմբերի՝ սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար: 

Առաջիկա երեք ամիսների ընթացքում  մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ՝ ՀՀ հարուստ մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով։

Միաժամանակ մեկնարկեց նաև գրադարանի ամենամյա ամառային դպրոցը, որի ընթացքում գրադարանը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների, կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, նկարչության,անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքներ, ուսուցողական խաղեր, գրքի քննարկումներ, ինչպեսնաև ճանաչողական այցեր դեպի թանգարաններ: 

Բացի այդ, գրադարանի համալրված գրքային ֆոնդն արդեն իսկ հասանելի է ամառային ընթերցանության համար:

Խնկո Ապոր անվան գրադարանի անակնկալը Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաներին

Հունիսի 3-ին՝ հունիսմեկյան միջոցառումների շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակացիներն այցելեցին  Պրոֆեսոր Ռ․Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելության ծրագրում փոքրիկների համար նախապատրաստվել էին Խնկո Ապոր առակների մոտիվներով տիկնիկային և կենդանի տիկնիկներով ներկայացում, խաղեր, ժամանցային հանելուկներ, մանկական երաժշտություն և պար: