Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վազգեն Ռշտունի
A A
Քաղաքականություն

Քոչարյանի գործով դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)

Քիչ առաջ  Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին  ինքնաբացարկ հայտնեց՝   վերադառնալով խորհրդակցական սենյակից։ Միջնորդությունը ներկայացրել էր մեղադրանքի կողմը՝  վկայակոչելով այն հանգամանքը, որ Ռշտունին նախկինում հայտարարել էր, որ համամիտ է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ: 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը քննում է   Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: