Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Բաբայանի զակազը տվել է Արայիկ Հարությունյանը, եթե պարզվի ստում ենք՝ հրապարակային կկախեք» (տեսանյութ)

Ռազմական գործիչ, Արցախի հերոս, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի համակիրները քաղաքական հետապնդում են համարում մայիսի երեսունին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածը։ Նրանց խոսքով «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ստախոս է։ Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը մասնակցելու են Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին։ Սամվել Բաբայանի աջակիցներ, ռուսաստանաբնակ գործարարներ Արմեն Մեջլումյանը և Արամ Հովակիմյանը

կարծում են, որ Արայիկ Հարությունյանն օգտագործում է վարչական բոլոր լծակներն՝ ընտրություններից առաջ։

«Արցախցիները, որ իմացան գալու ենք ասուլիսի, խնդրեցին հարցնել, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին։ Ասում են, որ կապող օղակը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է»։

«Սուտ է, որ Ջանիկ Հարությունյանը հայտարարում է, որ կենցաղային, ֆինանսական հարցերի շուրջ է խնդիրը։ Բայց նմանատիպ խնդիրներ չկան»։

Աջակիցները նշեցին. «Զակազը» տվել է Արայիկ Հարությունյանը եւ եթե պարզվի որ մենք ստում ենք, ապա առաջինը ինձանից սկսած հրապարակային կկախեք»։