Բացել լրահոսը Փակել լրահոսը
11(1)
A A
Մշակույթ

Երաժշտական հեքիաթ` ծովահենների ու հրաշագործ Հարի Փոթերի հետ (տեսանյութ)

Մեծ էկրան, գեղեցիկ անիմացիա, դասական երաժշտական գոհարներ` պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ, որոնց կղեկավարեն երիտասարդ դիրիժորներ` Ներսես Մկրտչյանը, Դավիթ Մարուխյանը և Սանտյագո Դիաս Ագիրեն:

Վաղը՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է  «Երաժշտական  հեքիաթ»:

 Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների, դիրիժորների և հաղորդավար Սերգեյ Սարգսյանի օգնությամբ՝ երեխաները կհանդիպեն հրաշագործ Հարի Փոթերին ու Կարիբյան ծովի ծովահեններին, կպտտվեն Արամ Խաչատրյանի հանրահայտ «Վալսի» հնչյունների ներքո:

Նման համերգային ծրագիր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված պատրաստել էր նաև անցյալ տարի:

Դիրիժոր Ներսես Մկրտչյանի խոսքով, նման ծրագրերը պետք է հնարավորինս շատ լինեն, քանի որ վառ, պատկերավոր համերգներով կարելի է սեր արթնացնել  երեխաների մոտ՝ դասական երաժշտության հանդեպ:

Մանրամասները տեսանյութում: