Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Ես դրսի նշանակված մարդ չեմ. Համազգային թատրոնի նոր տնօրեն 

Կայացել է  «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։

 Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։

«Սա շատ պարտավորեցնող է։ Ես դրսի նշանակված մարդ չեմ, ես այստեղի ծնունդ եմ»,-ասում է  Արման Նավասարդյանը։
Անդրադառնալով մրցույթին՝ նշում է՝ պատասխանել է նախատեսված բոլոր 50 հարցերին՝ ըստ պահանջների։

Ընդհանրապես թատրոնի ղեկավարման սկիզբը համարում է նախորդ տարվա դեկտեմբերը։

Հիշեցնենք, որ   նախորդ տարվա  դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։

Արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից։ 

Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբայնի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ասում է՝Չնայած դժվարություններին, 5 ամիսների ընթացքում մեծ աշխատանք հասցրին անել՝  թատրոնի շենքի շինարարության մեկնարկ ու առաջնախաղեր։

Առաջիկայում էլ կլինեն առաջնախաղեր՝ հունիսի 1-ին և 2-ին։
«Ես և Նարինե Գրիգորյանը լրիվ հրաժարվել ենք դերասանի հաստիքներից և փոխարենը ընդունել ենք երկու երիտասարդ, նորավարտ դերասանի»,- հավելում է Նավասարդյանը։
Անդրադառնալով նախորդ տարեվերջին թատրոնի շուրջ բարձրացած աղմուկին և Վիգեն Չալդրանյանի թատրոնից հեռանալու հանգամանքներին, նա նաեւ տեղեկացրեց՝ «Ես շատ կցանկանայի,որ այսպես չլիներ,ամեն ինչ ավելի հարթ ստացվեր»։

 Ի դեպ,  դերասան Ստեփան Ղամբարյանն պետք է մասնակցեր Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին, բայց . ըստ մամուլի՝  չի կարողացել, քանի որ իր տունը թալանել են։ Ստեփան Ղամբարյանը նշել է, որ թատրոնի առաջխաղացման համար տարբերություն չկար՝ ինքը կլիներ, թե՝ Արման Նավասարդյանը, մանավանդ որ 25 տարվա ընկերներ են։