Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ԵԽԽՎ
A A
Մշակույթ

Դատարանների արգելափակման հետքերով.  Վաղն արդեն ԵԽ պաշտոնյանները կլինեն Երեւանում

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս կայացած հեռախոսազրույցից հետո  ԵԽ-ի  պատվիրակությունը մայիսի 30-31-ը կայցելի  Երեւան։  Հեռախոսազրույցը տեղի էր ունեցել դատարանների արգելափակումից հետո։

 

Պատվիրակության կազմում են  ԵԽ  տարբեր ստորաբաժանումների, այդ թվում  Վենետիկի հանձնաժողովի, GRECO՝ հակակոռուպցիոն խմբի, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եւ Արդարադատության արդյունավետության հանձնաժողովի (CEPEJ) ներկայացուցիչներ։

Նրանք կհանդիպեն  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ դատական համակարգի ղեկավարների հետ։

 

Կքննարկվեն Հայաստանում բարեփոխումների գործընթացը `ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ դատական ​​համակարգի բարեփոխումները: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին ԵԽ մամլո ծառայությունից։