Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arsen Julfalakyan
A A
Հասարակություն

Ջուլֆալակյանի սրճարանի բաժնեմասը ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն (տեսանյութ)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողով ենք դիմել նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված: Նրա հայտարարագրում որևէ կերպ արտացոլված չէ, որ որևէ սրճարանում բաժնեմաս ունի. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքացու որոշում Գերագույն մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում նշել էր, որ սրճարանի իր մասնաբաժինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովի հայտարարագրերի ռեեստրում ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն:

Եվ եթե նայում ենք տվյալ ռեեստրում, ապա անշարժ գույքի բաժնում կա կետ, որտեղ նշված է. «Հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը)»: