Բացել լրահոսը Փակել լրահոսը
61228073_614750512268014_8814487727186640896_n
A A
Քաղաքականություն

«Դատական համակարգը գլխիվայր պետք է փոխել». «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Սոֆյա Հովսեփյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ անցումային արդարադատությունը պետք է իրականացվեր մեկ տարի առաջ: Նրա կարծիքով, այդ գործընթացը սկսելու համար ժամանակ էր հարկավոր, իսկ վերջին դեպքերը առիթ հանդիսացան այս գործընթացը սկսելու համար: Նրա կարծիքով ոչ անաչառ դատական համակարգից ամենից շատ տուժել է ժողովուրդը:

 «Եթե խոսում ենք մարդու իրավունքների մասին, ուրեմն պետք է դատական համակարգը գլխիվայր փոխել, իհարկե չպետք է անտեսել որակյալ մասնագետներին, ովքեր իրենց գործի նվիրյալներն են եղել, դրա համար, ոչ թե շտապողականություն է պետք, այլ խիստ ուշադիր  լինել, որպեսզի թացն ու չորը իրար հետ չայրվեն»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ մինչ օրս հանրությանը չի ներկայացվել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը և ինչ գործիքակազմով պետք է այդ ծրագիրը կյանքի կոչել: Նրա համոզմամբ արդարադատությունը խորքային փոփոխությունների կարիք ունի,  սակայն այն չպետք է լինի եղածը ոչնչացնելու հաշվին:

«Եթե կան այդպիսի դատավորներ, որ վատ վարք են դրսևորել, այսօրվա գործող օրենսդրությունը բավարար է այդ դատավորից ազատվելու համար: Պետք չէ մի դատավորի համար, ամբողջ դատական համակարգը կազմալուծել»:

Սոֆյա Հովսեփյանը նաև նշեց, որ անցումային արդարադատությունը դեռ իրականացված չէ և պետք է քննարկումների միջոցով պարզել, իրապես անցումային արդարադատությունը պետք է, թե ո՛չ: Փորձը շատ երկրներում ցույց է տվել, որ այն իրապես  ժողովրդավար մոտեցում է, սակայն շատ երկրներում էլ այն չի իրացվել և հնարավոր է, որ չիրացվի նաև մեր երկրում: