Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արևիկ Անափիոսյան
A A
Քաղաքականություն

Ձեռնարկվել է հանրակրթության պետական չափորոշիչի վերանայում 1-12-րդ դասարանների համար. ԿԳ փոխնախարար (տեսանյութ)

Փոփոխությունները կանխարգելիչ նշանակություն կունենան ընտանեկան բռնությունների դեմ պայքարում, ի տարբերություն օրենսդրության, որը մեծամասամբ հետևանքային նշանակություն է ունենում։

Կրթության ոլորտում բարեփոխումներ անելու տեսանկյունից ԿԳ նախարարությունում ձեռնարկել ենք հանրակրթության պետական չափորոշիչի և բոլոր առարկայական չափորոշիչների վերանայում 1-12-րդ դասարանների համար. «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը։

Ըստ փոխնախարարի՝ այս վերանայումը հիմնվում է 5 կարևոր սկզբունքի վրա, որից մեկը սեռերի հավասարության կարևորումն է (անգլ.՝ gender mainstreaming)։ Իսկ երկու տարի առաջ դասագրքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա է դերերի հստակ բաշխում՝ ինչ դեր ունեն տղամարդիկ, ինչ դեր՝ կանայք։ Անափիոսյանը նշեց նաև, որ ուսուցիչների շրջանում հարցում է կատարվել նաև դերաբաշխման վերաբերյալ և թե ինչ հատկանիշներ են կարևորվում աշակերտների մեջ։

«Ուսուցիչները հիմնականում կանայք են և, ցավոք, զարմանալի չէր, որ կանայք ավելի շատ առաջնորդելու և ղեկավարելու հմտությունները զարգացնում են տղամարդկանց մոտ, իսկ հնազանդություն, խոհեմություն զարգացնում կանանց մոտ և կարծում են, որ դա հատուկ է կանանց»,- ընդգծեց նա։ 

ԿԳ փոխնախարարը կարևորելով սեռերի հավասարությունը՝ հույս հայտնեց, որ կունենանք փոփոխվող մշակույթ՝ ելնելով կրթական ոլորտի փոփոխություններից։ Այս առումով կրթության գերատեսչության ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ այս փոփոխությունները կանխարգելիչ նշանակություն կունենան ընտանեկան բռնությունների դեմ պայքարում, ի տարբերություն օրենսդրության, որը մեծամասամբ հետևանքային նշանակություն է ունենում։ 

 

Մանրամասները տեսանյութում