Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Քաղաքականություն

«Ի՞նչ կպատահեր, եթե Հենրիխ Մխիթարյանը Բաքվում դառնար գոլի հեղինակ  և բարձրացներ հայկական դրոշը»

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն:

«Մեր հավաքականի ավագը՝ Մխիթարյանը, հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը  զինադադարից հետո սկսած, հստակ կրթական քաղաքականություն է իրականացնում հասարակության շրջանում՝ հայատյացություն տարածելու ուղղությամբ: Հետևաբար` մեկնելով Բաքու, մեր ֆուտբոլիստը գիտակցում է, որ լինելու է այնպիսի մթնոլորտ, որտեղ ընդգծված հակահայկականություն է լինելու: Իմ ունեցած տեղեկություններով, որոշ նախապայմաններ են դրել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին հույս ունեմ ինքը կխոսի բարձրաձայն»,-պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը:

 Մխիթար Հայրապետյանը՝ Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշումը սատարում է:

« Դա կշռադատված որոշում էր,  որովհետև խոսքը միայն անվտանգության  երաշխիքների մասին չէ: Ինչպես կարելի է երաշխիք տալ, թե ինչ կպատահեր, եթե Հենրիխ Մխիթարյանը Բաքվում դառնար գոլի հեղինակ  և բարձրացներ հայկական դրոշը»,- ընդգծեց Մխիթար Հայրապետյանը: