Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը ասուլիս է տվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: 

«Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր ղեկավարած հիմնադրամներին Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի նման գործարարների նվիրատվությունների մասին: