Բացել լրահոսը Փակել լրահոսը
qnnchakan
A A
Պաշտոնական

Բացահայտվել է Արմավիր քաղաքում կատարված դանակահարության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքում կատարված դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. մայիսի 22-ին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի երկու բնակիչ:

Դեպքի առթիվ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Արմավիր քաղաքի բնակիչները՝ ծնված 1988 և 1989թթ., ճանաչվել են տուժող:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 23-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիր քաղաքում ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով,  վիճաբանություն է սկսվել համաքաղաքացիների միջև, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի երկու բնակչի:

25.05.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Արմավիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ., ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության  հետ կապերի բաժին