Բացել լրահոսը Փակել լրահոսը
parker
A A
Մշակույթ

Գրեմմի մրցանակակիր Ամերիկյան «Պարկեր» քառյակը հատուկ ծրագիր է պատրաստել երևանյան ունկնդրի համար

Աշխարհի տասը լավագույն քառյակներից ութն արդեն եկել էին Հայաստան: Պարկեր քառյակը իններորդն է: Երեկ են ժամանել Երևան: Հասցրել են մի փոքր ծանոթանալ:

«Ամերիկայի հայ համայնքը մեծ համայնք է և մեզ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նրանց հայրենիքը: Հիմա տեսանք ու հասկացանք, թե որքան ջերմ ու հյուրընկալ են հայերը»:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կատարելու են Մոցարտ և Դվորժակ: Հատուկ ծրագիր են պատրաստել երևանյան ունկնդրի համար: Հայ կոմպոզիտորներից ծանոթ են Տիգրան Մանսուրյանի արվեստին:

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 28-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը: