Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պյոտր Սվիտալսկին՝ վեթթինգի մասին. «Դրան պետք է մոտենալ չափազանց զգուշորեն, այն զգայուն գործընթաց է». Առավոտ (տեսանյութ)

«ԵՄ-ն չի մասնակցում Հայաստանի ներքին քննարկումներին, թե դատաիրավական բարեփոխումները ձեր երկրում ինչպես պետք է իրականացնել»,- այսօր այս մասին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչ կարծիք ունի ՀՀ-ում, որպես անցումային արդարադատության բաղադրիչ՝ վեթթինգի ներդրման մասին, քանի որ կան կարծիքներ, որ դրա անհրաժեշտությունը չկա, պետք է հանրային գործընթացով առաջնորդվել:

Դեսպանի խոսքերով. «Մենք ընդամենն ասում ենք այն, ինչ մեր հայտարարությամբ է ամրագրված: Մենք չենք վերլուծում տարբեր մտքեր, որոնք այս պահին շրջանառվում են հանրային դիսկուրսում: Մենք պատրաստ ենք և սա իդեպ, վերջերս պատվիրակության այցելությամբ նշել ենք և կիսվել այլ երկրների փորձով: Եվս մեկ անգամ հղում եմ անում ձեր արդարադատության նախարարին, որ խոսել էր ալբանական մոդելի մասին, և կարող ենք կիսվել մեր փորձով , որովհետև ԵՄ-ն խորապես ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացում: Բայց ես վստահ եմ՝ Հայաստանն ինքը պետք է որոշի: Այսինքն՝ որևէ մոդել չի կարող դիտվել, որպես ձեր խնդիրների համադարման, որովհետև դուք տարբեր եք: Այդ նույն վեթթինգի տարբեր մոդելներ կան»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում