Բացել լրահոսը Փակել լրահոսը
TIGRAM VIRABYAN
A A
Պաշտոնական

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ ազատված տարածքների մասին

Վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում:

Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների եւ անհատների: Ներկայումս, վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ համապատասխանաբար, ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների ու կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը: